-
06.12.2015|
14:23
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մեկնարկից սկսված ՀՀ ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 4 ահազանգ, իսկ 27-ի մասին տեղեկացել են ԶԼՄ-ից, կատարվում է ուսումնասիրություն՝ ԿԸՀ լրատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը։
-
06.12.2015|
14:18
ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հաղորդեց ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը։ Ամենաակտիվը մասնակցությունը Սյունիքի մարզում է, ապա՝ Արարատի և Արմավիրի։
-
06.12.2015|
14:15
Այսօր ժամը 08:00-ին Հայաստանի տարածքում մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, բացվել են 1997 ընտրատեղամասեր: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2.550.323 ընտրող:
-
06.12.2015|
12:06
Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
-
05.12.2015|
12:38
Հայաստանում դեկտեմբերի 5-ին լռության օր է: ՈՒղիղ կեսգիշերին ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Դեկտեմբերի 5-ին քարոզչության բոլոր ձևերն արգելված են, այդ թվում` լրատվամիջոցներով:
-
05.12.2015|
11:21
Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկել են նաև հայ-սերբական օրակարգի հարցեր:
-
04.12.2015|
10:14
Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չհանդիպեցին: Թեպետ կլիմայի հարցերով համաժողովը այն հարթակն էր, որտեղ միասին էին ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահները՝ տանտեր Ֆրանսուա Օլանդը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
04.12.2015|
01:42
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին: Երկար ժամանակ խոստացված հարցազրույցը, որ հանրաքվեից չորս օր առաջ լինելով՝ պիտի փարատեր կասկածողների կասկածները և ամրապնդեր հավատացողների հավատը:
-
04.12.2015|
01:05
Վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախագծով Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարության վարչական նոր համալիրը շուտով շահագործման կհանձնվի։
-
03.12.2015|
16:01
Այդ մարդ-կուսակցություններից ոմանք նաև առաջադրվում են նախագահական ընտրություններում չէ՞, և հաջորդ հինգ տարին, որտեղ մի գրություն են գրում, գրում են՝ Նախագահի նախկին թեկնածու: